Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեղքն ուզում են գցել քամո՞ւ վրա

Մեղքն ուզում են գցել քամո՞ւ վրա
06.06.2013 | 20:13

«Զվարթնոց» օդանավակայանի հին VIP սրահի տանիքի մի հատվածն այսօր քամուց պոկվել է և ընկել կայանված մեքենաների վրա:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը tert.am-ի հետ զրույցում նշել է, որ մեքենաների մեջ մարդիկ չեն եղել, դրանք օդանավակայանի աշխատողների մեքենաներն են, որոնցից մոտ երեսունը վնասվել են:
Գևորգ Աբրահամյանից մեզ չհաջողվեց ստանալ ավելի մանրամասն տեղեկություն, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր:
Փոխարենը քաղավիացիային մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ «Զվարթնոց»-ում պատճառաբանել են, թե պատահարը տեղի է ունեցել ուժգին քամու պատճառով: Մինչդեռ կան կասկածներ, որ քամու պատճառով հազիվ թե նման պատահար լիներ: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ եթե ուժգին քամի լիներ, ապա կվնասվեին նաև օդանավակայանի հարակից տները: Նման բան, համենայն դեպս, չի եղել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ